Էլիզաբեթ Թեյլոր. «Չկա ավելի լավ օծանելիք, քան հաջողություն»

Էլիզաբեթ Թեյլոր. «Չկա ավելի լավ օծանելիք, քան հաջողություն»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Հոլիվուդի թագուհի, եռակի «Օսկար»-ակիր Էլիզաբեթ Թեյլորը կինեմատոգրաֆի պատմության մեջ միակ արտիստն է, որի հոնորարը ֆիլմում նկարահանվելու համար միլիոն դոլար է կազմել: Նա բացառիկ է եղել ամեն ինչում, անգամ բուռն կինոգործունեությունը կինոաստղին չի խանգարել ամուսնանալ 9 անգամ եւ ունենալ 4 երեխա՝ գրում է kulturologia.ru-ն:

Այս տարվա փետրվարին Էլիզաբեթ Թեյլորը կդառնար 88 տարեկան:

Ի դեպ, Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում։

Անկրկնելի Լիզից նաեւ բազմաթիվ արտահայտություններ եւ թեւավոր խոսքեր են մնացել, որոնցից ամենավառ մի քանի արտահայտություն ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

 

– Փառահեղ կանանց փառահեղ ադամանդներ են պետք:

– Ես քնել եմ միայն այն տղամարդկանց հետ, որոնց հետ ամուսնացած եմ եղել: Արդյոք շա՞տ կանայք կարող են հպարտանալ նույնկերպ:

– Ծնողներս ինձ սովորեցրել են հարգել ամուսնությունը, դրա համար ես միշտ ամուսնացել եմ, բայց, չգիտես ինչու, ինձ միշտ անառակ են անվանել;

– Լեգենդ դառնալու համար նախ պետք է մեռնել:

– Ճաշակն աստիճանաբար է ձեւավորվում: Տասը տարի առաջ ես ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որոնց հիմա նույնիսկ ճաշի չէի հրավիրի:

– Ես երբեք թեյավճար չեմ տալիս, որովհետեւ ինձ երբեք ոչ ոք թեյավճար չի տվել:

– Կարելի է լինել թմբլիկ, բայց սեքսուալ եւ հմայիչ: Դա կախված է նրանից, թե ինքդ ինչպես ես քեզ զգում:

– Նյու Յորքում ես հասկացա, որ չկա ավելի լավ օծանելիք, քան հաջողությունը:

– Ես չէի հիշում ժամանակի մասին մինչեւ հանրահայտ դառնալս:

– Ժամանակի ընթացքում զղջում ես գործածդ որոշ մեղքերի համար, նաեւ այն մեղքերի, որոնք դեռ չես գործել:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում