Բոլոր խնդիրներն էլ անձնական են, բայց այդ խնդիրները ազգային են դառնում…
Նմանատիպ
Ես մի անգամ ասացի տղաներիս, որ Հայաստանը վերջապես անկախություն է ստացել: Բայց դա նրանց վրա այնպիսի տպավորություն գործեց, ինչպես եթե ասեի, որ այգում խաղողի վազերի վրա կանաչ տերևներ կան: Նրանք նույնիսկ հայերեն չպատասխանեցին ինձ: Նրանք ասացին. «Վի ար գլեդ, դեդ»: Ոչ թե պապա, ոչ թե հայրիկ, այլ «դեդ»: Եվ վերջ: Ես նրանց ասում եմ անմիջապես, մոր մոտ, որ կանգնել է իր այդ մաունտխոլյոկյան ժպիտով, որ նրանք պետք է սկսեն հաճախել հայկական դպրոց, սովորեն կարդալ, գրել ու ճիշտ խոսել հայերեն, մի խոսքով պատրաստվեն Հայաստան վերադառնալու: Չէ՞ որ մենք պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնել մեր հայրենիքի համար: Բայց նրանք երեքն էլ ժպտում են ճիշտ այնպես, ինչպես իրենց մայրը, և ես նրանց այդ ժպիտներից փախա այստեղ… Բոլոր խնդիրներն էլ անձնական են, բայց այդ խնդիրները ազգային են դառնում…
«Ֆրեզնո, սրճարան «Արաքս» պատմվածքից
Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ
Աղբյուր՝ Hovikcharkhchyan
Հետևեք մեզ նաև Telegram-ում