ԱՀԿ. Չինաստանից ծանրոցները վտանգավոր չեն

ԱՀԿ. Չինաստանից ծանրոցները վտանգավոր չեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Չինաստանից, որտեղ տարածված է կորոնավիրուսը, ծանրոցներն ու նամակները մարդկանց համար սպառնալիք չեն:

«Այո, դա անվտանգ է: Մարդիկ, որոնք Չինաստանից ստանում են ծանրոցներ, 2019nCoV –ով վարակվելու վտանգի չեն ենթարկվում»,– Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրությունում:

Մասնագետների խոսքով, այդ վիրուսները չեն կարողանում երկար ապրել այդպիսի օբյեկտների վրա:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 259 մարդ, ավելի քան 11 հազար մարդ վարակված է, 266-ը բուժվել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում