Ադրբեջանի ողջամտությունը կբավարարի անկանխատեսելի հետեւանքներով գործողություն չսկսելու համար. Վոլինկին
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերությունների շրջանակում գոյություն ունեն Հայաստանի անվտանգության ապահովման համապատասխան երաշխիքներ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է երաշխիքներ տրամադրել, որ ՌԴ-ից գնած զենքն Ադրբեջանը չի գործածի ընդդե մ Հայաստանի: «Ես կարծում եմ, որ բոլորի ողջամտությունը կհերիքի, որպեսզի չսկսեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել»,- ասաց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրն օրեր առաջ ռուսական «Ведомости» պարբերականին տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ցամաքային զինատեսակների մատակարարումը: Աղբյուրի տվյալներով՝ գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի: Ադրբեջանն աչքի է ընկնում ընդգծված հակահայկական գործունեությամբ: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը համալրվում է զինտեխնիկայով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում