Գրող Սթիվեն Քինգը հեռանում է Ֆեյսբուքից
01/02/2020 19:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ֆենտեզի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը քննադատել է Ֆեյսբուք սոցիալական ցանցը և հայտարարել, որ հեռացնում է իր հաշիվը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նման որոշման պատճառը նա նշել է քաղաքական գովազդներում սուտն ու անձնական տվյալների պաշտպանության բացակայությունը:
«Ես հեռանում եմ Ֆեյսբուքից: Ինձ դուր չի գալիս նման կեղծ տեղեկատվությունը, որը հնչում է քաղաքական գովազդներում, և ես վստահ չեմ, որ այն ի վիճակի է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները»,- գրել է Քինգը Թվիթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆեյսբուքը ցանցի 87 միլիոն օգտատիրոջ տվյալներ փոխանցել է Cambridge Analytica ընկերությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում