Ռոնալդուն Յուվեի պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, որ 9 խաղ անընդմեջ գոլ է խփում
03/02/2020 11:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 22-րդ տուրի` «Ֆիորենտինայի» հետ խաղում երկու գոլ է խփել 11-մետրանոցից: Թուրինյան թիմը 3:0 հաշվով հաղթանակ է տարել:
34-ամյա պորտուգալացին դարձել է «Յուվեի» երկրորդ ֆուտբոլիստը, որն Իտալիայի առաջնությունում 9 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: Ավելի վաղ նման բան հաջողվել էր Դավիդ Տրեզեգեին 2005 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում