ԵՄ անդամ երկրների դեսպանները մտահոգված են Թուրքիայում տիրող իրավիճակով
Նմանատիպ
ԵՄ անդամ երկրների’ Թուրքիայում հավատարմագրված դեսպանները հերթական անգամ իրենց անհանգստությունն են հայտնել Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի’ ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի մասնակցությամբ տեղի ունեցած ընթրիքից հետո ԵՄ անդամ երկրների դեսպանները հայտարարություն են արել, որտեղ հերթական անգամ կոչ են արել զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից: Նրանք հիշեցրել են, որ ցույցեր իրականացնելու և ազատորեն արտահայտվելու իրավունքները մարդու հիմնարար ազատություններից են, որոնք պետք է հարգել:
Ստամբուլում բողոքի ակցիաները սկսվել են կառավարության որոշմամբ Գեզի պատմական այգում առեւտրի եւ զվարճանքի խոշոր կենտրոն կառուցելու նպատակով ծառահատումներ կատարվելու դեմ: Գեզի այգու պահպանության նպատակով մայիսի 31-ից սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական զանգվածային ցույցերի: Թուրքիայի ամբողջ տարածքով սկսված բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհություն են հայտնում թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Թուրքական ոտիկանությունն ակցիաները ճնշելու համար արցունքաբեր ռետինե փամփուշտներ, ա? ?ցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում ոստիկանության եւ ակցիաների մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով 5 մարդ զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում