ՄԱԿ-ը 12 հազար խաղաղապահ է ուղարկում Մալի
26/06/2013 11:25
Նմանատիպ
ՄԱԿ-ը մինչեւ տարեվերջ 12 հազար խաղաղապահների կուղարկի Մալի: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հավաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Խաղաղապահների առաջին խումբն աշխատանքի ձեռնամուխ կլինի հուլիսի 1-ին:
Անցյալ տարվա հունվարից աֆրիկյան այդ երկրում խաղաղապահ գործառույթներ են իրականացնում ֆրանսիացի զինվորականները:
Տարեսկզբին նրանք ուղարկվել էին Ֆրանսիայի նախկին գաղութ՝ կանխելու ապստամբների հարձակումը Մալիի մայրաքաղաքի վրա, որոնք հսկողություն էին հաստատել երկրի հոյւսիսային շրջանների նկատմամբ: Չնայած երկիր ՄԱԿ-ի զորակազմի ժամանմանը, Մալիում կմնան առնվազն հազար ֆրանսիացի զինվորներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում