Yerevan
18
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Իրատես». «Իմ քայլի» պատգամավորները Դիլիջանում նախապատրաստվել են ընտրություններին

«Իրատես». «Իմ քայլի» պատգամավորները Դիլիջանում նախապատրաստվել են ընտրություններին

Նախորդ շաբաթվա աշխատանքային վերջին երկու օրը խորհրդարանում «Իմ քայլի» ներկայացուցիչների «դեֆիցիտ» էր։ Իշխանական պատգամավորների մեծամասնությունը Դիլիջանում էր, մի մասը՝ Թբիլիսի գործուղման էր մեկնել, ոմանք էլ, ըստ երևույթին, օգտվել էին գործընկերների բացակայությունից ու իրենք իրենց արձակուրդ տվել։

Կառավարության որոշմամբ՝ նախորդ շաբաթվա աշխատանքային երկուշաբթին տեղափոխվել էր շաբաթ օրը, պատգամավորները սակայն հաշվի չէին առել այդ հանգամանքն է ու իրենք իրենց որոշել Դիլիջանում եռօրյա գործուղում կազմակերպել։

Թե որն է խորհրդարանի շենքից դուրս արտագնա քննարկում կազմակերպելու առաջնահերթությունը, մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան գրառումից կարողացանք տեղեկանալ միայն, որ ռազմավարություն են մշակել։ «2020-ի ռազմավարական պլանավորման արտագնա աշխատանքային հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է հետևյալ առաջնահերթությունները՝ ԶԼՄ բարենպաստ իրավական միջավայր, Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, առողջության համապարփակ ապահովագրություն, սահմանադրական բարեփոխումների, ՏԻՄ« գյուղատնտեսություն, ընդերք, ջրային տնտեսություն և ռազմավարական այլ ուղղություններ ու մոտեցումների հստակեցում»,– գրել էր Մակունցը։

«Իրատեսի» զրուցակիցը փոխանցեց, սակայն, որ իմքայլականներն իրականում այլ նպատակով են հավաքվել՝ ընտրությունների հետ կապված որոշակի հարցեր քննարկելու։ «Այսքան շուտ արդեն ընտրությունների՞ են նախապատրաստվում»,– հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։ «Այո, իրականում քննարկումները ծավալվել են ընտրություններին ճիշտ ու գրագետ պատրաստվելու շուրջ։ Երիտասարդ պատգամավորներին առավել փորձառուները մի շարք նրբություններ են բացատրել, ևս մեկ անգամ հուշել՝ ինչպիսին պետք է լինի քաղաքական գործիչը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում