Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել
04/02/2020 10:11

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում