Միջազգային կառույցների՝ ՍԴ հարցով հայտարարություններն ուղղված էին իշխանությանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններն ուղղած են իշխանությանը և կոչ են պարունակում․ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երկու հայտարարություններն էլ իշխանությունների կողմից սխալ են մեկնաբանվել, հօգուտ իրենց են մեկնաբանվել, ինչը բարձր մակարդակի թրոլինգ է իշխանության կողմից: Այդ մարդկանց ուղղակի ձեռք են առնում: Այսօր իշխանությունը գիտի, որ լեգիտիմություն ունի և ցույց է տալիս, որ ես լեգիտիմ եմ և թքած ունեմ այս հայտարարությունների վրա, նախորդները վախենում էին այսպիսի հայտարրություններից: Ես, որպես քաղաքական մարդ, ընկալում եմ, որ այս հայտարարության հեղինակներն իշխանությանն ասում են, որ այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, դա մի արեք, լարվածություն է առաջացնում»,- ասաց նա՝ հավելելով, թե իշխանությունների պնդմամբ այդ հայտարարությունն առնչվում է միայն Հրայր Թովմասյանին:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունը ցածր վստահություն ունցող որևէ մեկին հերոս դարձնելու մեծ շնորհք ունի։ «Սա անիմաստ հերոսացման արդյունք է»,-ասաց նա:
Ամփոփելով` նա նշեց, որ հայտարարությունները ուղղված էին իշխանություններին, որ եթե իրենց գործողությունները չհամապատասխանեցնեն օրենքի գերակայությանը, դրանք դառնալու են զեկույց:
Արձագանքելով ասվածին` ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշեց.«Եթե նման տաղանդ ունենայինք, դուք վաղուց հերոս կլինեիք»: Էդմոն Մաւրուքյանը կոչ արեց չվիրավորել: «Հիմա իմ հետ դուրս եկեք փողոց, տեսնենք՝ ձեզ կճանաչե՞ն, թե՞ ինձ…Ինչի՞ ես նյարդայնանում… Դուք արդեն խոսել եք, սա ձեր ասուլիսը չէ»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հայտարարությունները սեպագիր արձնագրություն չէ, որ դժվար մեկնելի և մեկնաբանելի լինի, ինչը ինքը պարզ հասկացել է: Ամեն դեպքում նա նշեց, որ պետք չէ, այս հայտարարությունները որևէ մեկին պարտություն, հաղթանակ, կամ ասֆալտին փռել համարել:
«Սրանք աշխատանքային հայտարարություններ են, ես հասկացել եմ այնպես ինչպես Էդմոն Մարուքյանը: Ես իրավունք ունեմ՝ ինչպես հասկացել եմ, այդպես մեկնաբանեմ, և ես վստահ եմ, որ նման հայտարարությունները ուղղված են լինում նրանց, ովքեր ունեն իշխանություն»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ հայտարարությունը, ըստ որի պետք է բացառել ցանկացած անհարկի քաղաքական ճնշում դատավորների նկատմամբ, ուղղված է իշխանություններին, սակայն դա ողբերգություն չի համարում: Պատգամավորն ասաց, որ եթե այս հայտարարությունները չինեին էլ, պարզ էր, որ իշխանությունները երկրի խնդիրները թողած՝ մեկ անձի հարցը թիվ մեկ հարցն են դարձրել: Ըստ նրա՝ հետագայում միջազգային գործընկերների հայտարարությունները շատ ավելի խիստ են լինելու:
Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով փետրվարի 6-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում են Ազգային ժողովի կանոնակարգ, «Հանրաքվեի մասին» և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերին, նկատեց, որ հիմա այս արտահերթ նիստի ժամանակ քննարկվող նախագծերը միջազգային փորձաքննության չեն անցել, ինչը եթե ընդունվեց խնդիր է դառնալու: «Այսինքն՝ այս պրոբլեմը խորանալու է»,-ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ եթե միջազգային գործընկերները քննադատեին, ապա ուղիղ կասեին իրենց տեքստում: «Երբ Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը ասում են, որ թրոլինգ են անում իշխանությունները, ապա իմ կարծիքով նրանք են թրոլինգ անում միջզգային գործընկերների բանակությունը»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում