Արգելվել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին. ոստիկանություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16.45-ից արգելել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:
«Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16.45-ից արգելելու է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ:
Ելնելով վերը նշվածից` առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում