ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին կալանավորվել է

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- գրել է Հարությունյանը:

Դավիթ Մովսիսյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում