«Հրապարակ». ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

«Հրապարակ». ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Երեկ տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Աշխատակազմում խոսում են, թե նա վերապատրաստման է մեկնում ԱՄՆ, սակայն դրանով քողարկում են իրական պատճառները, քանի որ ընդամենը ամիսուկես առաջ՝ դեկտեմբերի 27-ին, աշխատանքից ազատվեց մյուս փոխնախարարը՝ Լուսինե Առաքելյանը։ Եվ փոխանակ նրա թափուր հաստիքը լրացնելու, մյուս փոխնախարարն էլ է ազատվում աշխատանքից։ Իրականում, ըստ մեր աղբյուրի, կոնֆլիկտ է հասունացել նախարարի եւ փոխնա­խարարի միջեւ, որը, ըստ էության, ղեկավարում էր հանրակրթության ողջ բլոկը եւ սորոսական թեւի ներկայացուցիչն էր։

Արեւիկ Անափիոսյանն իր հրաժարականի մասին հարցին պատասխանեց. «Երբ որ ինչ-որ մի բան տեղի ունենա, շշուկներին, կարծում եմ, իմաստ չունի հետեւել։ Պաշտոնա­կան ամեն ինչ կիմանաք»։ Իսկ ճիշտ է, որ ԱՄՆ եք մեկնում՝ վերապատրաստվելու։ «Ամեն ինչ, ինչ որ տեղի ունենա, հրապարակային կտեղեկացնեմ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում