ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գոհ Է Վրաստանից, բայց ձեռնպահ Է մնում դաշինքի ընդլայնման ժամկետը ճշտելուց
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն գնահատում Է դաշինքին անդամագրվելու ճանապարհին Վրաստանի կողմից ձեռք բերված առաջընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, թբիլիսյան «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Նրա խոսքով՝ Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի առաքելությանը մասնակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու տոմս չԷ, դրա համար այս կամ այն երկիրը պետք Է համապատասխանի որոշակի չափանիշների, իրականացնի հիմնարար բարեփոխումներ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»: «Վրաստանը հաջողությամբ շարունակում Է այդ գործընթացը, մենք գնահատում ենք նրա հաջողություններն այդ ճանապարհին, բայց առայժմ վաղ Է խոսել ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնման ժամկետի մասին»,-ասել Է գլխավոր քարտուղարը:
Անդրադառնալով իր եւ ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների՝ հունիսի 26-ին Վրաստան սկսվող այցին, Ռասմուսենը նշել Է, որ «Թբիլիսիում կհաստատվի ՆԱՏՕ-ի 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն այն մասին, որ Վրաստանը որոշակի չափանիշների բավարարելուց հետո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»: «Թբիլիսիում քաղաքական ղեկավարների հետ հանդիպմանը մենք կքննարկենք այդ ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, դա Է այցի հիմնական նպատակը»,-ընդգծել Է նա:
Ռասմուսենի եւ ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների Վրաստան այցն իրականացվում Է երկրի կառավարության հրավերով: Այցի ծրագիրը հանդիպումներ Է ներառում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Այցի ընթացքում կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որը կնախագահի Ռասմուսենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում