ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանն արտահանձնի Սնոուդենին
Նմանատիպ
Միացյալ Նահանգների իշխանությունները վերստին դիմել են Ռուսաստանին՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Ազգային անվտանգության գործակալության տեխնիկական ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին իրենց հանձնելու կոչով, որն, ինչպես հունիսի 25-ին խոստովանել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչ այժմ գտնվում Է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սպիտակ տունն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ երկրների միջեւ չի գործում արտահանձնման համաձայնագիր, «ակնհայտ իրավական հիմք» ունի Սնոուդենին հանձնելու համար, որը պատմել Է հեռախոսային եւ ինտերնետ-ընկերությունների սպասարկյալների տվյալների հավաքմանը վերաբերող ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ծրագրի մասին:
«Մենք դիմում ենք Ռուսաստանի իշխանություններին՝ պարոն Սնոուդենին անհապաղ արտաքսելու կոչով»,- ասել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը: Ռուսաստանից Մնոուդենի արտաքսման օրենսդրական հիմքը Հեյդենը տեսնում Է այն բանում, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի նկատմամբ նրա հայրենիքում հարուցվել Է քրեական գործ լրտեսության մեղադրանքով, իսկ նրա անձնագիրը չեղյալ Է հայտարարված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում