Վահագն Մուղնեցյան. «Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ ինձ ծախեցիր»
06/02/2020 21:12
Նմանատիպ
Եվ քանիսն են գոչել.
«Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ ինձ լքեցիր» ։
Եվ Նա, ում որ սպասում են, տենչում, –
Նա, ով նոր պիտի գա, –
Հենց որ իջնի, իբր թաքուն,
Անմիջապես պիտի փակեն բանտում,
Քանի որ մինչ գալն են նրան ծախել, –
Ինչ-որ կանաչ-կարմիր թղթադրամներով
Ծախել են հույսը համայնի, –
Գոնե մեկը կանխեր հայտնությունը Նրա,
Կամ թե իջներ-մնար աներևույթ։
Բայց թե՝ հնար չկա.
Նա գա պիտի, և գոչյունը, –
Այնքա՜ն երանելի, – պիտի մնա չասված.
«Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ ինձ ծախեցիր» ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում