Մարսելո. Մենք դեռ 2 մրցաշարում պայքարում ենք
07/02/2020 12:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում 3-4 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին» ու դուրս մնաց հետագա պայքարից:
Խաղից հետո Արքայական թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոն մեկնաբանել է պարտությունը.
«Մենք փորձում էին փրկվել, պարզապես ուշ սկսեցինք արձագանքել: Երկրորդ կեսին մեկնարկը տապալեցինք. ցավալի է: Բոլոր խաղերը տարբերվում են միմյանցից: Մենք չենք ցանկանում գոլ բաց թողնել, բայց բացառել դա՝ անհնար է: Դժվար է 4 գոլ հետ բերել մեկ խաղի ընթացքում: Մենք շատ խորը կազմ ունենք: Ռեալը» միշտ պետք է հաղթի: Դեռ երկու մրցաշարում պայքարում ենք ու կձգտենք գնալ մինչև վերջ»,– ասել է Մարսելոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում