Ով Ինձ հետ չէ՝ Իմ դեմ է, և ով Ինձ հետ չի հա­վա­քում՝ ցրում է (Մատթ. 12;30)

Ով Ինձ հետ չէ՝ Իմ դեմ է, և ով Ինձ հետ չի հա­վա­քում՝ ցրում է (Մատթ. 12;30)

Աշ­խար­հի կրո­նա­կան և գա­ղա­փա­րա­կան բազ­մա­զա­նու­թյան զա­նա­զան զամ­բյուղ­նե­րում տար­բեր «բերք» է հա­վաք­վում: Սա­կայն հա­վաք­վում է ա­ռանց Քրիս­տո­սի: Հետևա­բար` հա­վաք­ված հա­վա­տա­ցյա­լը խաբ­ված է ու խլ­ված Քրիս­տո­սի հո­տից, հա­վաք­ված հա­ցը քար է, ձու­կը` օձ:

Լի­նե­լով Քրիս­տո­սից բա­ժան­ված` ճշ­մար­տու­թյու­նից օ­տար­ված­նե­րը փա­փա­գում են ե­կե­ղե­ցու մեջ էլ հաս­տատ­ված տես­նել պա­ռակտ­ման սեր­մը. «Երբ Հի­սուս նրանց մտա­ծում­ներն ի­մա­ցավ, նրանց ա­սաց.

– Ինքն իր մեջ բա­ժան­ված ա­մեն թա­գա­վո­րու­թյուն ա­վեր­վում է, և ինքն իր մեջ բա­ժան­ված ա­մեն քա­ղաք կամ տուն կան­գուն չի մնա» (Մատթ. 12;25):

Այս խոս­քե­րը Հա­վի­տե­նա­կան Բա­նը ուղ­ղում է մեր ժա­մա­նակ­նե­րի այն հա­մոզ­ված­նե­րին, ով­քեր պն­դում են, թե Հա­յաս­տա­նյայց ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցին ուր որ է կպա­ռակտ­վի ու ան­հետ կկոր­չի:

Ե­կե­ղե­ցին եր­կն­քի ար­քա­յու­թյան սերմն է այս աշ­խար­հում, և որ­քան այդ սեր­մը զո­րա­նում և ա­ճում է, այն­քան ա­վե­լի ուժ­գին է դի­մադ­րում իր վրա ճն­շող աշ­խար­հին, և մի օր նա կհառ­նի` փառ­քով և պատ­վով պսակ­ված: Ամ­բողջ աշ­խար­հում առ­կա ե­կե­ղե­ցու թվա­ցյալ ճգ­նա­ժա­մը ի­րա­կա­նում ոչ թե պա­ռակտ­ման, այլ զատ­ման գոր­ծըն­թաց է, որ սկս­վել է ե­կե­ղե­ցու հիմ­նադր­ման օր­վա­նից: Բուն ե­կե­ղե­ցուց զատ­վում, հե­ռա­նում են նրանք, ով­քեր, ի սկզ­բա­նե Նրան միա­նա­լով, չեն ու­նե­ցել ազ­նիվ նպա­տակ­ներ, այլ հե­տապն­դել են միայն նեղ անձ­նա­կան, շա­հա­դի­տա­կան նպա­տակ­ներ. «Որ­դյակ­նե՛ր, վեր­ջին ժա­մա­նակն է: Եվ ինչ­պես լսել եք, Նե­ռը գա­լու է. բայց ար­դեն իսկ ե­կել են բա­զում նե­ռեր. դրա­նից էլ կա­րող ենք ի­մա­նալ, որ վեր­ջին ժա­մա­նակն է: Մե՛ր մի­ջից ե­լան նրանք, բայց մեզ­նից չէին, ո­րով­հետև, ե­թե մեզ­նից լի­նեին, ա­պա մեր մեջ էլ կմ­նա­յին: Բայց մեզ­նից ե­լան, որ­պես­զի հայտ­նի լի­ներ, թե նրանք ա­մեն­քը մեզ­նից չեն» (Ա Հովհ. 2;18-19):

Ոչ միայն նե­ռերն են ել­նում Աստ­ծո Ե­կե­ղե­ցուց, այլև Աստ­ված Ին­քը, Ե­գիպ­տո­սից Աբ­րա­հա­մի, Ի­սա­հա­կի և Հա­կո­բի սե­րունդ­նե­րի ել­քի նա­խօ­րի­նա­կով, հոր­դո­րում է զատ­վել բա­բե­լոն-աշ­խար­հից. «Ա­պա եր­կն­քից լսե­ցի մի ձայն, որ ա­սում էր.

– Ե­լե՛ք դրա մի­ջից, ժո­ղո­վո՛ւրդ իմ, որ­պես­զի մաս­նա­կից չլի­նեք դրա մեղ­քե­րին և չըն­դու­նեք դրա պա­տու­հաս­նե­րը, քա­նի որ դրա մեղ­քե­րը դիզ­վե­ցին, հա­սան մինչև եր­կինք» (Հայտն. 18; 4-5):

Աշ­խար­հի զա­վակ­նե­րը չեն լսում այդ կո­չը, ո­րով­հետև աշ­խար­հի խա­վա­րը խցել ու խլաց­րել է նրանց ա­կանջ­նե­րը, իսկ Աստ­ծո զա­վակ­նե­րը ներ­քին, հոգևոր ճշ­մար­տու­թյան լույ­սով ցրում են ան­գի­տու­թյան խա­վա­րը. «Իսկ դուք օ­ծում ու­նեք Սր­բից և ա­մեն բան գի­տեք» (Ա Հովհ. 2;20:10):

Աշ­խար­հում սա­տա­նա­յա­կան ռոք խմ­բե­րը ա­վե­լի շատ հան­դի­սա­տես են հա­վա­քում, քան կա­րող է փաս­տա­ցի հա­վա­տա­ցյալ ու­նե­նալ Քրիս­տո­սի Ե­կե­ղե­ցին: Ճշ­մար­տու­թյան լույ­սը մեր­ժող­նե­րը դա­տա­պարտ­ված են կորս­տյան, ո­րով­հետև ի սկզ­բա­նե ի­րենք են ինք­նա­կամ հրա­ժար­վել ճիշտ ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նից. «Եվ դար­ձյալ ինձ ա­սաց. – Այս գր­քի մար­գա­րեա­կան խոս­քե­րը կնք­ված մի՛ պա­հիր, քան­զի ժա­մա­նա­կը մոտ է: Նա, ով ամ­բա­րիշտ է, թող ամ­բարշ­տու­թյուն ա­նի, ով կեղ­տոտ է, թող կեղ­տոտ լի­նի, ով ար­դար է, թող ար­դա­րու­թյուն ա­նի և ով սուրբ է, թող սուրբ լի­նի: Ա­հա գա­լիս եմ շու­տով, և Ինձ հետ են Իմ վար­ձե­րը, որ­պես­զի հա­տու­ցեմ յու­րա­քան­չյու­րին ըստ իր գոր­ծե­րի: Ես եմ Ալ­ֆան և Օ­մե­գան, Սկիզ­բը և Վախ­ճա­նը, Ա­ռա­ջի­նը և Վեր­ջի­նը» (Հայտ. 22;10-13):

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում