Բերբատով. Մեսսին իր կողտոտ լվացքը պետք է տանը լվանա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը մեկնաբանել է «Բարսելոնայում» տիրող լարված իրավիճակը, հաղորդում է Sky Sports-ը:
«Մեսսին պետք է իր «կեղտոտ լվացքը տանը լվանա»: Ցանկացած խոշոր ակումբում տարաձայնություններ առաջանում են, բայց բոլորը պետք է հասկանան, որ իրենք մեկ թիմ են ներկայացնում :
Սա վերաբերում է բոլորին ՝ խաղացողներից մինչև ֆունկցիոներներ: Նման բաների մասին հանրության մեջ չի կարելի խոսել: Ես և Աբիդալը խաղացել ենք «Մոնակոյի» կազմում և իրար շատ լավ ենք ճանաչում:
Ինձ բարկացրին Մեսսիի խոսքերը: Խնդիրը պետք է լուծվի առանց նման միջադեպերի»,- ասել է Բերբատովը:
Հիշեցնենք, որ Էրիկ Աբիդալը հայտարարել էր, որ «Բարսելոնայի» մի շարք խաղացողներ դժգոհ են եղել Էռնեստո Վալվերդեի կատարած աշխատանքից։
Մեսսին Ինսթագրամի իր էջում արձագանքել էր Աբիդալին՝ նշելով, որ բոլորը պետք է պատասխանատվություն կրեն իրենց աշխատանքի համար։ Արգենտինացի հարձակվողը կոչ էր արել անուններ հնչեցնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում