Լավրովը գնահատել է Ուկրաինա և Մոսկվա դեսպանների վերադարձի հնարավորությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ռուսաստանը դեմ չի լինի Կիև իր դեսպանի վերադարձին և Մոսկվա Ուկրաինայի դեսպանի վերադարձին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ուկրաինական կողմը հետ կանչեց իր դեսպանին, սպառնաց խզել դիվանագիտական հարաբերությունները: Այժմ, սակայն, կարծես, այնտեղ ինչ-որ մեկը նշել է դեսպանների վերադառնալու Զելենսկու որոշման հավանականության մասին: Մենք դեմ չենք լինի», – ասել է նախարարը «Ռոսիյսկայա գազետա» գործակալությանը տված հարցազրույցում:
Ինչպես գրում է Ria-ն, Լավրովը շեշտել է, որ նույնիսկ ներկայիս պայմաններում Ռուսաստանն ու Ուկրաինան խիստ փոխկապակցված են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, տրանսպորտը, հումանիտար խնդիրները, ընտանեկան կապերը:
Նախարարն անիմաստ է համարել անընդհատ ինչ-որ խոչընդոտներ սահմանելը, մեկ օդային կապի համար, ապա երկաթուղային տրանսպորտի և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում