Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցների բողոքի ակցիան՝ ԿԳՄՍ նախարարության մոտ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Նրանք դեմ են դեռևս 2019թ. հունիսի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության ազգային ինստիտուտի լուծարմանը։ Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքի ակցիա են սկսել, քանի որ ցանկանում են իմանալ, թե ինչպես է հարցը լուծվելու, աշխատանք ունենալու են, թե ոչ։
«Ամեն ամիս մեզ խաբում են, թե հաջորդ ամսին կլինի և այդպես հունիսից մինչև այսօր մենք սպասում ենք մեր կարգավիճակի ճշտմանը։ Մինչև օրս նոր կառույցի՝ Կրթական հիմնադրամի կանոնադրություն չկա։ Պատճառն այն է, որ կանոնադրություն մշակելու համար ընտրել են ոչ կոմպետենտ անձնակազմի»,- նշեց նա։
Բողոքի ակցիայի մասնակցի խոսքով՝ նոր հիմնարկում աշխատելու համար մրցույթով ընտրվելն աշխատակիցների կարծիքով սխալ է, քանի որ նորից չեն ընտրելու այն մարդկանց, որոնք կարող են օգտակար լինել։
Դիտարկմանը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանել են, որ Կրթության ազգային ինստիտուտն իր պարտականությունները չի կատարում՝ ԿԱԻ-ի արդեն նախկին աշխատակիցը նշեց, որ ինստիտուտը բազմաբնույթ գործառույթներ է ունեցել, որոնք լավ են իրականացվել։
«Բազմաթիվ աշխատանքների ֆոնին՝ հանկարծ վեր են հանում, որ ինստիտուտը լավ վերապատրաստումներ չի իրականացրել։ Մի քանի ուսուցիչներ «Ֆեյսբուքի» իրենց էջում նման արտահայտություններ էին գրել, կարծում եմ՝ ֆեյքեր էին, իրական ուսուցիչը չէր կարող նման բան գրել»,– ասաց նա և հավելեց, որ մինչև օրս խորհրդատվության ակնկալիքով բազմաթիվ ուսուցիչներ են զանգում։
Նա նաև հատնեց, որ ԿԳՄՍ նախարարը երկու անգամ հանդիպել է իրենց հետ և ասել, որ հաջորդ ամիս կբացվի այն հիմնադրամը, որտեղ մոտ վաթսուն աշխատող կլինի, սակայն դա չկա, քանի որ 2020թ. բյուջեով նման գումար նախատեսված չէ:
«Այդպես էլ կգնա, ոչ մի բան էլ չի բացվի։ Մենք այստեղ ենք եկել, որ վերականգնենք Կրթության ազգային ինստիտուտը, ոչ թե ինչ-որ հիմնադրամ բացվի։ Ինստիտուտը կարելի է ասել նախարարության ուղեղն էր»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն պարզաբանել էր, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի փոխարեն պետք է ստեղծվի նոր հիմնարկություն, որն էլ պետք է իրականացներ ԿԱԻ-ի որոշ գործառույթներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում