Մաքսիմ Մանուկյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Սահակ Հովհաննիսյանն ու Դավիթ Օվասապյանը մեկնարկում պարտվեցին

Մաքսիմ Մանուկյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Սահակ Հովհաննիսյանն ու Դավիթ Օվասապյանը մեկնարկում պարտվեցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Առաջին մրցումային օրը գորգ է դուրս եկել Հայաստանի 5 ներկայացուցիչ: 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ 1-4 հաշվով պարտվեց ադրբեջանիցի Էլդանիզ Ազիզլիին: Ադրբեջանցին եթե դուրս գա եզրափակիչ, Մկրտչյանը կկարողա սփոփիչ գոտեմարտ անցկացնել:

63 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից, որտեղ 0-8 հաշվով պարտվեց վրացի Լևանի Կավջարացիին: Վրացին պարտվեց 1/4 եզչրափակչում ու Հովհաննիսյանն ավարտեց ելույթները:

77 կգ քաշային կարգում, արդեն տեղեկացրել ենք, Կարապետ Չալյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

87 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում 1-3 հաշվով պարտվեց վրացի Թոռնիկե Ձամաշվիլիին: Վրացին պարտվեց քառորդ եզրափակչում ու Մանուկյանը, նույնպես, թողեց պայքարը:

Գերծանր քաշային կարգում Դավիթ Օվասապյանը սկսեց 1/8 եզրափակչից ու 0-3 հաշվով պարտվեց Սաբահ Շարիատիին: Ադրբեջանիցին էլ պարտվեց քառորդ եզրափակչում, և Օվասապյանը ավարտեց ելույթները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում