Ռուբի. Ռոբերտոն պետք է հեռացվեր խաղադաշտից

Ռուբի. Ռոբերտոն պետք է հեռացվեր խաղադաշտից

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Իսպանական «Բետիսի» գլխավոր մարզիչ Ռուբին մեկնաբանել է Լա Լիգայի 23-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպման արդյունքը(2:3), տեղեկացնում է Marca-ն:

«Պետք է անկեղծ լինեմ. նրանք արժանի էին այս հաղթանակին: Մենք ամբողջ սրտով նվիրվեցինք խաղին և փորձեցինք կանգնեցնել նրանց:

Իհարկե, մրցավարները կարող էին ավելի ուշադիր լինել: Կարծում եմ՝ Սերխի Ռոբերտոն պետք է հեռացվեր խաղադաշտից: Այդպիսի խախտումները չի կարելի ներել»,-ասել է իսպանացի մասնագետը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 49 միավորով երկրորդն է, իսկ «Բետիսը» 28 միավորով մնաց 13-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում