Ադրբեջանի պաշտոնյաներին արգելվել է արձակուրդ գնալ
26/06/2013 16:34
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, նախարարների կաբինետի, գործադիր իշխանությունների եւ այլ պետական կառույցների աշխատակիցներին արգելվել է արձակուրդի մեկնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ haqqin.az-ին հայտնի է դարձել, որ նման որոշում ընդունվել է այս տարվա հոկտեմբերի կեսերին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ կապված:
Պետական կառույցների ղեկավարներին պարզորոշ հանձնարարվել է աշխատել բնակչության հետ եւ ոչ թե արձակուրդ գնալ: Ավելին, կայքին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը եկող ամսվանից սկսում է իր նախընտրական այցելությունները երկրի շրջաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում