Մահացել է Մոսկվայի Սպարտակի լեգենդար ֆուտբոլիստը
11/02/2020 22:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Կյանքից հեռացել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Վալերիյ Ռեյնգոլդը, հաղորդում է РИА Новости-ն:
78- ամյա վետերանը այսօր մասնակցել է իր նախկին խաղընկեր Վլադիմիր Ստեպանովի ծննդյան տարեդարձին նվիրված մրցաշարին, որի ընթացքում վատ է զգացել և հոսպիտալացվել է:
Հաղորդվում է, որ Ռեյնգոլդը մահացել է սրտի կաթվածից:
Հիշեցնենք, որ Վալերիյ Ռեյնգոլդը մոսկովյան ակումբի կազմում խաղացել է 1960 -1967 թվականներին՝ 3 անգամ նվաճելով ԽՍՀՄ-ի չեմպիոնի տիտղոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում