Էդմոնդ Նազարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
11/02/2020 23:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում 55 կգ քաշային կարգում հանդես եկող 18-ամյա Էդմոնդ Նազարյանը, որը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է, եզրափակիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևին նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Նազարյանը 7:5 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի ըմբիշ Էլդանիզ Ազիզլիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում