Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամագրվելու ուղեգիծը. Բիձինա Իվանիշվիլի
Նմանատիպ
Վրաստանը «կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու եւ դաշինքին շուտափույթ անդամակցելու ուղեգիծը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հունիսի 26-ին Թբիլիսիում կայացած համատեղ բրիֆինգի ժամանակ: Նա ասել Է, որ «Ռասմուսենի հետ զրույցը եղել Է հետաքրքիր եւ բովանդակալից»:
Վարչապետը հայտնել Է, որ «քննարկվել են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հետագա համագործակցության հարցերը, երկրում տեղի ունեցող գործընթացները եւ վրաց-ռուսական հարաբերությունների վիճակը»: «Վրաստանն ամեն ինչ կանի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար»,-հայտարարել Է Իվանիշվիլին:
«Ես պարոն Ռասմուսենին բացատրեցի, որ Վրաստանն արդեն քայլեր ձեռնարկել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: Կարծում եմ, որ այդ գործընթացում որոշակի դրական դինամիկա կա, թեեւ երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացը դյուրին չի լինի»,-նշել Է նա:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը թբիլիսյան «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն գնահատում Է դաշինքին անդամագրվելու ճանապարհին Վրաստանի կողմից ձեռք բերված առաջընթացը: Նրա խոսքով՝ Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի առաքելությանը մասնակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու տոմս չԷ, դրա համար այս կամ այն երկիրը պետք Է համապատասխանի որոշակի չափանիշների, իրականացնի հիմնարար բարեփոխումներ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»:
«Վրաստանը հաջողությամբ շ արունակում Է այդ գործընթացը, մենք գնահատում ենք նրա հաջողություններն այդ ճանապարհին, բայց առայժմ վաղ Է խոսել ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնման ժամկետի մասին»,-ասել Է գլխավոր քարտուղարը: Անդրադառնալով իր եւ ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների՝ հունիսի 26-ին Վրաստան սկսվող այցին, Ռասմուսենը նշել Է, որ «Թբիլիսիում կհաստատվի ՆԱՏՕ-ի 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն այն մասին, որ Վրաստանը որոշակի չափանիշների բավարարելուց հետո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»: «Թբիլիսիում քաղաքական ղեկավարների հետ հանդիպմանը մենք կքննարկենք այդ ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, դա Է այցի հիմնական նպատակը»,-ընդգծել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում