Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:

Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:

ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում