Ռուսաստանը կտրականապես հրաժարվեց ուժի միակողմանի չկիրռման մասին պայմանգիրը ստորագրել
Նմանատիպ
Ռուսաստանը կրկին հրաժարվեց ստորագրել ուժի միակողմանի չկիրառման վերաբերյալ համաձայնագիը: Այդ մասին ժնեևյան բանակցությունների 24-րդ փուլում տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարասինը:
«Մենք չենք պատրաստվում Վրաստանի հետ ուժի չկիրառման վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրել զուտ այն պատճառով, որ չենք պատերազմել Վրաստանի դեմ: Մենք միայն օգնեցինք սույն բանակցությունների մասնակից անդամներից մեկին’ Հարավային Օսեթիային, դիմակայել կիրառված ագրեսիային:
Մենք ևս մեկ անգամ բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի ընդհանուր հայտարարություն ընդունենք, որով կպաշտպանենք 2011 թվականին ընդունված հայտարարությունըուժի չկիրառման վերաբերյալ»,- նշել է Կարասինը:
Հիշեցնենք, որ Վրաստանը պահանջում է Ռուսաստանից ուժի կիրառումից միակողմանի հրաժարում, ինչին ի պատասխան Ռուսաստանը նշում է, որ իր կողմից ուժի կիրառում չի եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում