ԱՄՆ-ում ցուցադրվում է «Տիտանիկի» հետ խորտակված ջութակը

ԱՄՆ-ում ցուցադրվում է «Տիտանիկի» հետ խորտակված ջութակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Տիտանիկի» խորտակման ժամանակ զոհված երաժիշտ Ուոլլես Հարթլիի ջութակը ցուցադրվում է ԱՄՆ-ում՝ Titanic Museum Attraction-ում: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ջութակը պատկանում է մի կոլեկցիոների, որը ձեռք էր բերել երաժշտական գործիքը 1,7 միլիոն դոլարով:

Այդ գումարն ամենաբարձրն է երբևէ վաճառված «Տիտանիկի» արտեֆակտերից:

«Հենց այս երաժշտական գործիքով Ուոլլես Հարթլին, որը նաև նվագախմբի ղեկավարն է եղել, նվագել է հենց այն պահին, երբ նավը խորտակվում էր»,- պատմել են թանգարանում:

Ջութակը հայտնաբերվել էր Հարթլիի մարմնին կպած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում