Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԻտալական Հռոմում քաղաքում ավարտին է մոտենում հումահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երաշխավորված 2 մեդալ. Արթուրն ու Գևորգը եզրափակչում են, իսկ Կարենը կփորձի ապահովել երրորդ մեդալը, ընդհանուր՝ չորրորդը:

Առաջինը հարթակ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 26-ամյա հայ ըմբիշը Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է: Մեր Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր: Մեր ըմբիշը բոլոր գոտեմարտերում հաղթել է ժամանակից շուտ:

Ղարիբյանը եզրափակչում հանդիպեց թուրք Քերեմ Քամալին, որը մեծահասակների աշխարհի առաջնությունում մեկ նվաճում ունի:

Մեր ըմբիշը 5-3 հաշվով գեեերլրաված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց եվրոպայի չեեեեեեմպպիոոոոոոն:

Քիչ անց հարթակ դուրս կգա 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Մեր ըմբիշը կգոտեմարտի հունգարացի Կրիժտիան Իստվանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում