Տուխելը չի բացառել, որ Նեյմարը կարող է բաց թողնել Բորուսիայի դեմ խաղը

Տուխելը չի բացառել, որ Նեյմարը կարող է բաց թողնել Բորուսիայի դեմ խաղը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառել, որ թիմի հարձակվող Նեյմարը կարող է բացառել Դորտմունդի «Բորուսիայի» հետ ՉԼ-ի 1/8 շրջանակում կայանալիք հանդիպումը։

«Չեմ կարող 100 տոկոսով ասել՝ կխաղա Նեյմարը «Բորուսիայի» դեմ, թե ոչ։ Մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք ուրբաթ օրը։ Մենք չենք կարող ռիսկի դիմել։

Մենք ռիսկի չենք դիմի «Ամիենի» դեմ խաղում, դա պարզ է։ Մենք ուժեղ թիմ ունենք, բայց եթե լինի թեթև կասկած, Նեյմարը չի խաղա»,– Տուխելի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

«Բորուսիա» Դորտմունդ-«Պարի Սեն Ժերմեն» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում