Թույլ մի՛ տվեք, որ լեսբիների, գեյերի, տրանսգենդերների, պղծասերների բանակները ձեր իսկ քվեներով իշխեն ձեր վրայ
Նմանատիպ
Որեւէ ժողովուրդ կարող է հիւանդանալ երբ փոխւում է իր ազգային կորիզը, հայրենական տեսլականը, արժէհամակարգը, այսինքն, իր խմբային կոդաւորումը։ Համաշխարհայնացման մերձեցումը եւ մարդոց միջեւ ընկերային յարաբերակցութիւնը, իր բոլոր օգուտներով հանդերձ՝ ունի նաեւ իր ժխտական կողմերը, երբ մարդիկ սիրում են հետեւել հաստատուած, հարստացած, անուն վաստակած եւ նշանաւոր դարձած մարդոց ուղիին։ Դարու կարգախօսը, անբարոյական ամէն միջոցներով, նիւթի, աթոռի, անունի, փառքի գագաթնակէտերը նուաճելն է, ոտքի տակ առնելով բարոյական, մարդկային, ու մանաւանդ ազգային ու կրօնական ամէն յատկանիշ, որոնք շատ անգամ, ներկայ ժամանակներին, յետամնացութիւն կը սեպուեն, ենթակայ ամէն ծաղրի ու հոգեբանական յարձակումների։
Արիւնոտ կռիւների ու պատերազմների կողքին, աշխարհում այսօր ընթանում է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ Անբարոյութիւնը, ցոփութիւնը, զեղխութիւնը, կեղծ արժէքները, նիւթապաշտութիւնը, գայթակղութիւնը, մանկապղծութիւնը (մտային եւ հուսկ մարմնական), սուտը, կեղծիքը, կեղծ եղբայրասիրութիւնը, կեղծ հանդուրժողականութիւնը, ծայրայեղ ֆեմինիզմը, ինչպէս նաեւ սեռային այլ կողմնորոշում ունեցող խումբեր, ԼԳԲՏ-ի խմբաւորումներ, ազգային արժէքներ, կրօնի ճշմարտութիւնը զեղծող խումբեր, այս դարուն փողով զօրացած, լրատուական, հանրային կարծիքի, այլոց «անհանդուրժող-յետամնաց-միջնադարեան» մտածելակերպերը վերացնելու իրենց մոլուցքին մէջ, տէր դարձան ոչ միայն մարդու մտածելակերպին, ապա հեռատեսիլի կայանին, թերթին, քաղաքին. այլ հիմա սպառնում են ու փորձում են տիրապետել երկիրների վրայ։ Ցաւօք, անոնք յաջողեցան, ու նուաճեցին զանազան արեւմտեան երկրներ, ուր ժողովուրդների հիմնական հոգը միայն իրենց օճախի պատն է եւ օրուան հացը։ Ոչխարների լռութեամբ նրանք համակերպեցան նոր իրավիճակին, եթէ դա չէր խանգարում իրենց անմիջական «հանգիստը»։
Չկայ այսօր որեւէ երկիր, ուր բարոյական անկումը իր աւերները գործած չլինի։ Տներ դրսից շատ սիրուն են, բայց ներսից ամէն հայհոյանք, պիղծ խօսք, միտք ու արարք, ընտանեկան բաժանում ու պղծութիւն համատարած է։ Ընտանիքը քանդման եւ կործանման ենթակայ է ամէն րոպէ, նոյնիսկ գործի պարագաների եւ այլ փոքր փորձութեանց պատճառով։ Ընտանիքի քանդումը առաջին ու ամենահուժկու հարուածն է որեւէ երկրի առողջ նկարագրին դէմ։ Ընտանիքը երկրի բջիջն է, եւ երբ բջիջները քիչ-քիչ հիւանդանում են, կոտորւում են, արժէքները փոխւում են, անհնարին է դառնում առողջ ընկերային համակարգի գոյութիւնը մի երկրի մէջ, ուր հասարակութիւնը վարակւում է ամէն աղտեղութիւնից։
Սուրբ Եկեղեցին մեծագոյն դեր ունի այդ բոլոր հիւանդութեանց դէմ որպէս աղբիւր դեղի եւ ապաքինման։ Դրա համար է որ վերոյիշեալ խմբերը իրենց հարուածը ուղղում են եկեղեցու դէմ, որակելով դա որպէս «աւազակների որջ, յետամնացութեան կենտրոն» եւ այլն։
Այո, ոչ ոք չի ուրանում որ ցանկացած եկեղեցու մէջ կան Քրիստոսի առաքելութիւնից շեղուած անհատներ, սակայն ընդհանուր առմամբ Սուրբ Եկեղեցին իր բազմամիլիոն անդամներով հաւատարիմ է մնում Քրիստոսի արեամբ գծուած ճանապարհին, ու տանում է բարոյականութեան, ազգային, ընտանեկան եւ արժէքային պայքարը պղծութեանց, մոլորութեանց եւ շեղումներին դէմ։
Կայ մի մեծ դամոկլեան սուր կախուած ձեր գլխի վերեւ որ կոչւում է «Ստամբուլեան Կոնվենցիա»։ Ինչպէս ամէն երկիր, ԼԳԲՏ-ի խմբերի անդամներ դիւանագիտական իրենց քայլերով բացայայտ կերպով չեն պահանջում բացառապէս իրենց իրաւունքները, այլ դա միախառնում են մի վսեմ գաղափարի, իրաւազրկուած խմբի կամ սեռի (այս պարագայում կանանց «իրաւունքի» հետ) եւ դա ներկայացնում են հանրութեան ուշադրութեան։ Որեւէ աւանդապահ հասարակութիւն իմաստութիւնը ունի մերժելու նրանց ցոփակեաց նախաձեռնութիւնները։ Սակայն երբ նրանք չեն յաջողում հանրային կարծիքի դէմ գնալ կամ համոզել, ճնշում են դատարաններին ու սահմանադրութեան իրաւագէտներին, որպէսզի կարողանան իրաւական դաշտի վրայ ներկայութիւն ստանալ, «ամուսնանալու» ու երեխաներ որդեգրելու։ ՈՒ սա՛ է արդէն ազգի մը մէջ զանազան քաղցկեղների կողքին, մի իւրայատուկ քաղցկեղ տարածող վատ բջիջները, մարմնի՝ այսինքն ժողովրդի մէջ։
Հայոց նորագոյն պատմութեան ազատամարտիկները պայքարել են, զոհուել են մեր պետութեան, հողերի ազատագրման, ժողովրդի ֆիզիկական ապահովութեան համար, եւ ի հարկին միշտ պատրաստ են յետագայում նորից նոյնը անելու հարկ եղած ժամանակ: Ազատամարտիկների կարգախօսը եղել է` ԿԵԱՆՔՍ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՒՍ ԻՆՁ:
Քաղաքական պայքարների դաշտի մէջ, քաղաքական կուսակցութիւնների տարած պայքարը միշտ եղել ու լինելու է։ Սակայն այսօրուան իրողութեամբ, անուրանալի է որ այսօրուան իշխող խաւին մէջ կայ մի հոսանք սահմանադրական իրաւունքով բոլորի դէմ գնալու, եւ դրսից կատարուող ճնշումներով, օրինական վերծանմամբ հաստատելու Ստամբուլեան Կոնվենցիայի տխրահռչակ դրոյթները հայոց մէջ։ Բոլորդ ձեր կեանքերով պարտաւոր էք ընդմիշտ ազատամարտիկ մնալ Հայրենքի բարոյական բարձրութեան համար, ձեր հոգին դնելով Աստուծոյ ձեռքերում, ու բարձր պահէք հայի ձեր պատիւը ազգերի մէջ։
Մեզ պէտք չէ հետաքրքրի թէ այլ կառավարութիւններ ի՛նչ են կարծում մեր «հանդուրժողականութեան» մակարդակի մասին։ Մեզ պէտք է հետաքրքրի թէ ի՛նչ է մեր յարաբերութիւնը մեր Աստուծո՛յ, մեր նախնիների՛ եւ մեր սերունդների՛ միջեւ ու ՆՐԱ՛ՆՑ կարծիքները մեր մասին։
Իմ կոչս հետեւեա՛լն է ձեզ.
– Անցած տարուան Ապրիլի 5-ին մի տրանսգենդեր մտաւ խորհրդարան ու իր ամէն տեսակի ստերով ու զրպարտութեամբ բացեց իր բերանը, զինք ակնյայտ կերպով թմբկահարող ու քաջալերող վերահասների ու պատգամաւորների ծափերի տակ, իր կարծեցեալ «իրաւունքներին» համար։ Նրանք ուզում են որ դուք «այո» քուէարկէք իրենց, դրսից գառնուկի, իսկ ներսից մանուկների ու ծծկերների հոգիները յափշտակող ու բզկտող գայլերի յօշոտող հոգիներով նպատակներին համար, ուր ո՛չ բարոյականութիւն կայ, ո՛չ ընտանիք, ո՛չ Աստուած, ո՛չ Քրիստոս։
Իսկ այս տարուան Ապրիլի 5-ին ծաղկազարդ է, երբ մեր Տէրն ու Փրկիչը Յիսուս Քրիստոս պիտի մտնի ու մաքրի մեր մարմնաւոր ու հոգեւոր Տաճարը ամէն մեղքից ու աղտեղութիւնից «Ո՛Չ» ասելով մեղքի թագաւորութեան եւ պղծութեան իշխանութեան։ ԹՈՅԼ ՄԻ՛ ՏՈՒԷՔ որ լեսբիների, գէյերի, տրանսգենդերների, պղծասէրների բանակները իրենց յետին նպատակներով ու ձեր իսկ քուէներով իշխեն ձեր վրայ։ Թող ձեր քուէն չլինի ձեր վրայ աստուածային անէծքի պատճառը, ձեր իսկ ձեռքով։
Իսկ եթէ Օրէնսդիրի եւ Դատականի միջեւ տարակարծութիւններ կան, թող սովորեն քաղաքակիրթ կերպով իրար դէմ նստել կամ ժողովուրդի դիմաց բանաւոր, կիրթ, մտաւոր բանավէճով, ապացուցել իրենց կէտերը, ինչպէս աշխարհի ցանկացած օրինապահ, օրէնքով առաջնորդուող, քաղաքակիրթ ու յառաջացած երկիրները, փոխանակ քաղաքական հալածանքների, սպառնալիքների, ընտանիքի անդամների դէմ ճնշումների, ու այլակարծիք քաղաքացիներին «շնաբարոյ վնգստացող դուրսպրծուկներ» անուանելու, որն երիցս ԱՄՕ՛Թ է եթէ «Հայր Մեր»-ն արտասանում էք որպէս Քրիստոսի հետեւորդ։ Յիսուս Քրիստոս ա՞յդ էր ասում իր հետ անհամաձայն մարդկանց։ Մի՛ սիրէք զԱստուած, եթէ ատում էք ձեր եղբայրը։ Անիմաստ է…։
Մեր պատմութեան մէջ մեր պարտութեանց գլխաւոր պատճառներն են մեր ներքին ինքնաբզկտումները եւ անմիաբանութիւնը…։ Գոնէ այս կէտում միայն, թող Աստուած միացնի ձեզ բոլորդ։
Ընտանիքը ձեր ազգային բջիջն է, բա՛րձր պահէք ազգի պատիւը ու առո՛ղջ պահէք ձեր ազգը ամէն հիւանդութիւնից, մանաւանդ ատելութեան ու անբարոյականութեան հիւանդութիւններից։
Տեր Սերոբ քահանա ԱԶԱՐՅԱՆ
Յ. Գ. Խնդրում եմ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ։
Իսկ հանդուրժողութեան մասին, յաջորդիւ։
Ամերիկաբնակ հոգևորական Serop Azarian-ի ֆեյսբուքյան էջից