Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Թուրքիան սիրիական Իդլիբ նահանգի դեէսկալացիոն գոտի է տեղափոխում սպառազինում, ռազմական տեխնիկա և զորք: Ի դեպ, այդ տեխնիկայի զգալի մասը հասնում է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նման տեղեկություն է հայտնել ռազմա-դիվանագիտական աղբյուրը, որի տվյալներով՝ ներկա պահին Իդլիբի դեէսկալացիոն գոտում ավելի քան 70 տանկ, շուրջ 200 զրահամեքենա և հրետանային 80 սարքավորում է տեղակայված:
Աղբյուրի խոսքով՝ թուրքական մատակարարումների շնորհիվ գրոհայինների ձեռքում են հայտնվել ամերիկյան շարժական զենիթահրթիռային համակարգերը և այդ զենքի գտագործումն այժմ «հիմնական սպառնալիք» է հանդիսանում:
Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ մտահոգություն է առաջ բերում նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ահաբեկիչներին ապահովում է իր իսկ բանակի համազգեստով:
«Թուրք զինվորականների տեսքով կառավարական զորքերի դեմ գործողություններին այսուհետ մասնակցելու են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» և այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայինները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում