ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մանրամասներ են տրամադրել ՄԱԿ-ին Սիրիայում քիմիական զենքի կիրառման 10 հավանական դեպքերի մասին
27/06/2013 02:29
Նմանատիպ
ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՄԱԿ-ի փորձագետների քննարկմանն են ներկայացրել Սիրիայի կառավարական ուժերի կողմից ընդդիմադիր զինյալների նկատմամբ քիմիական զենքի կիրառման 10 հավանական դեպքերը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով interfax.ru-ն:
«Ամերիկյան և բրիտանական զեկույցները մասնակի համընկնում են, եթե դրանք միավորվեն, ապա մենք կստանանք Սիրիայի իշխող ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման 10 ենթադրյալ դեպքերը»,-հայտնել է ՄԱԿ-ի դիվանագետներից մեկը: Նրա խոսքով’ քիմիական զենքը, հավանաբար, կիրառվել է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև 2013-ի մայիսը:
Զեկույցն ուղարկվել է ՄԱԿ-ի’ Սիրիրայում քիմիական զենքի հավանական կիրառման հետազոտման գծով առաքելության ղեկավար պրոֆեսոր Ակե Սելստրեմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում