Ռուս փորձագետի կարծիքով` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը հետաձգելու ավելի խորը պատճառներ կան
Նմանատիպ
Եվրամիությունն իրենից քաղաքակրթային-մշակութային կազմավորում է ներկայացնում, եւ թուրքերն ուղղակի չեն ներգրվում այդ տարածության մեջ. եվրոպացիներին վախեցնում է նաեւ թուրքերի արեւելյան այլամտածողությունը, ինչպես նաեւ’ թեեւ չափավոր, բայց իսլամիստական իշխանությունն այդ երկրում: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի փորձագետ Սերգեյ Սերյոգիչեւը’ մեկնաբանելով Գերմանիայի ա ռաջարկությամբ Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները մինչեւ հոկտեմբերի 9-ը հետաձգվելը: Նման որոշում հունիսի 24-ին ընդունել էր ԵՄ նախարարների խորհուրդը’ այն հիմնավորելով Թուրքիայում Ստամբուլի Գեզի այգու հետ կապված ցուցարարների նկատմամբ իշխանությունների կողմից գործադրված բռնաճնշումներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ ռուս փորձագետը չի հավատում, որ մինչ այդ ժամկետը Թուրքիան գործնական քայլեր կկատարի ԵՄ չափանիշերին համապատասխանության հասնելու ուղղությամբ: «Հազիվ թե Անկարան, որը պայքարում է տարածաշրջանում առաջատարի դերի համար, կցանկանա իր արտաքին քաղաքականությունը ենթարկեցնել Բրյուսելին», -»Իզվեստիա»-ին պարզաբանում է տվելՍերգեյ Սերյոգիչեւը: Նրա խոսքով’ արդյունքում կստացվի, որ եվրոպական ընտանիք է գալիս նոր «ազգական», որը պետք է ապր? ? սեփական կանոններով, բայց դրա հետ միասին միութենական ընդհանուր տանը պետք է գրանցի իր «երեխաներին» եւ նրանց համար պահանջի այն ամենը, ինչ հասնում է ընտանիքի սովորական անդամին: Փորձագետի կարծիքով’ԵՄ-ին Անկարայի անդամակցության հետաձգվելու ավելի խորը պատճառներ կան:
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը Թուրքիայի’ Եվրամիությանն անդամակցության բանակցությունների հերթական փուլ սկսել-չսկսելու մասին որոշում ընդունելու հարցը հետաձգել է մինչև հոկտեմբեր, մինչեւ հանձնաժողովը կհրապարակի Թուրքիայի առաջընթացի մասին ամենամյա իր զեկույցը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գվիդո Վեստերվելլեն բաց տեքստով հայտարարել է, որ Եվրամիությունն այդ կերպ Թուրքիայի իշխանությանը ցուցադրում է իր դժգոհությունը Ստամբուլի Գեզի այգու պահպանության հարցով շահագրգիռ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունների կապակցությամբ:
Մայիսի վերջից մինչ այժմ Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի պատճառը առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու նպատակով Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից պատմական Գեզի զբոսայգու ծառերը հատելու կառավարության որոշումն է: Բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ալիքը Թուրքիայում վերաճել է հակակառավարական զանգվածային ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհում են թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Ոստիկանությունը բռնաճնշումներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ’ օգտագործելով արցունքաբեր գազ, ? ?րաշիթեր եւ պլաստիկ փամփուշտներ: Թուրքիայի մեծ քաղաքներում շարունակվող ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներում 5 մարդ զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:
Թուրքիայի’ ԵՄ անդամակցության մասին բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005 թ-ին: Այդ ժամանակից ի վեր կողմերը քննարկել են 35 կետերից միայն 13-ը, որոնք պետք է կատարի Թուրքիան, որպեսզի բավարարի ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ պայմանները: Բանակցությունները բազմիցս բարդացվել են հակամարտություններով եւ տարաձայնություններով, որոնք բերել են դրանց դադարեցմանը: Վերջին երեք տարում կողմերը չեն բացել ոչ մի նոր տեխնիկական խորագիր, ընդ որում, ներկա դրությամբ Թուրքիան կարողացել է բանակցություններն իր համար դրական ելքով ավարտել առաջադրված կ ետերից միայն մեկի գծով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում