«Մեկ օր Աբովենց տանը»

«Մեկ օր Աբովենց տանը»

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Մեկ օր Աբովենց տանը» խորագրով ճանաչողական շրջայց, որը կիրականացվի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ուղեկցությամբ։

Շրջայցի ավարտին թանգարանի դահլիճում ելույթ կունենա հեղինակ-կատարող Վահագ Ռաշը։

Այցելուները հնարավորություն կունենան թեյախմության ընթացքում զրուցելու օրվա հյուրի՝ Մխիթար Հայրապետյանի հետ։

Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործվելու են Աբովենց այգու բարեկարգման, բացօթյա գրադարանի ստեղծման նպատակով:

Միջոցառումների շարքը նվիրվում է Խաչատուր Աբովյանի ծննդյան 215-ամյակին:
Մուտքը՝ միջոցառման տոմսով (1000դրամ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում