Հրահանգված է «Նաիրիտի» գործը կոծկել

«Նաիրիտ» գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: Այս մասին «168 ժամին» տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ է նախատեսվում ավարտել «Նաիրիտի» գործի քննությունը:

Թերթի տեղեկություններով, այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են «Նաիրիտի» գործը որևէ հիմնավորմամբ կոծկել: Դա պատահական չէ, քանի որ «Նաիրիտի» գործի հետ կապված շրջանառվում են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, և օբյեկտիվ քննություն իրականացնելու դեպքում կարող են տեղի ունենալ սկանդալային ձերբակալություններ:

Շարունակությունը կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում