Վրդովված եմ, որ Բարսայի ներկայիս ղեկավարությունը կիրառում է մաֆիային բնորոշ պրակտիկա․ Ժոան Լապորտա
18/02/2020 17:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտը քննադատել է կատալոնական ակումբի ներկայիս ղեկավարությանը՝ նրան հորդորելով հրաժարական տալ: Նախօրեին հաղորդվեց, որ «Բարսելոնան» վճարել է I3 Ventures ընկերությանը ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուին սատարելու, ինչպես նաև սոցիալական ցանցերում ակումբի ֆուտբոլիստներին քննադատելու համար, այդ թվում՝ ավագ Լիոնել Մեսսիին:
«Վրդովված եմ, որ նրանք կիրառում են մաֆիային բնորոշ պրակտիկա, որը ստվեր է նետում ակումբի իմիջին: Այս ամենը կրկին ցույց է տալիս նրանց անզորությունը, և նրանք խուճապի են մատվնում այն թաքցնելու համար: Նրանք պետք է հրաժարական տան», – գրառում է կատարել Լապորտը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում