Ալիսիա Կիրակոսյան. Եվ ինչու ես դու բացատրել ուզում գեղեցկությունը
18/02/2020 19:37
Նմանատիպ
Եվ ինչու ես դու բացատրել ուզում
Գեղեցկությունը տարօրինակի…
Տարօրինակը եթե ըմբոշխնես
Ինչպես առօրյան
Ու ինչպես կյանքը,
Շատ կնմանվի սովորականին:
Եվ այն ժամանակ
Ինքդ էլ կդառնաս
Դու տարօրինակ մի գեղեցկություն:
Դատողությունը չի կարող ծնել
Ոչ արեվ, ոչ սեր, Ու ոչ երեխա:
Եվ դու մի փորձիր բացատրել իզուր
Խենթությունն ահեղ
Ու հավատամքը:
Միթե երբեվե Արեվը,սերը
Եվ կամ երեխան:
Ուզում ես արդյոք , կյանքում ունենալ
Ավելի վերին ,
Անբացատրելի
Մի գեղեցկություն,
Ուրեմն երբեք
Մի ջանա պեղել անիմանալին,
Մի ջանա սեղմել
Քո ձեռքերի մեջ ճշմարտությունը…
Ճշմարտությունը Գոյություն ունի
Որ մենք նրանով
Նվաճենք ուրիշ
Միշտ ուրիշ ու նոր
Մի ճշմարտություն…
Ապրիր…
Կարող ես կատարել կյանքում
Միակ խնդրանքս: