Այն պետք է դառնա տեղեկատվության հզոր աղբյուր եւ հանդիսանա Արցախի այցեքարտը. Դավիթ Բաբայան

Այն պետք է դառնա տեղեկատվության հզոր աղբյուր եւ հանդիսանա Արցախի այցեքարտը. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԹանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր այցելեցինք «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն եւ հանդիպում ունեցանք աշխատակիցների հետ:

«Ազատ Արցախ»-ը մեր հանրապետության ամենահին կոլեկտիվներից մեկն է: Երեք տարի հետո թերթը կդառնա 100 տարեկան:

Արցախի պահպանողական կուսակցությունը, լինելով ազգային արժեքների եւ ավանդույթների պահպանման եւ զարգացման ջատագով, համոզված է, որ «Ազատ Արցախ» թերթը այսուհետ եւս պետք է լինի մեր լրատվական դաշտի կարեւորագույն դերակատարներից մեկը, եւ այս համատեքստում մեր կուսակցության տեսլականը կայանում է նրանում, որ թերթը պետք է պահպանել, սակայն տպագիր ձեւաչափից բացի, այն պետք է դառնա տեղեկատվության էլեկտրոնային եւ տեսանյութային հզոր աղբյուր եւ հանդիսանա Արցախի այցեքարտը ներհայկական դաշտում եւ արտաքին աշխարհում:

Այս ծրագիրը հավակնոտ է, բայց միանգամայն իրատեսական:

Հանդիպումն անցավ շատ ակտիվ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Եղել են շատ օգտակար քննարկումներ:

Շնորհակալություն եմ հայտնում խմբագրության բոլոր անդամներին ջերմ ընդունելության համար:

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ

Հետևեք մեզ նաև Telegram-ում