Հետազոտությունը բացահայտել է, որ Փենսիլվանիայի թանգարանում պահվող վիճահարույց կտավն իրականում պատկանում է Ռեմբրանտի վրձնին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ Tert.ma: ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի թանգարանը հայտարարել է, որ 17-րդ դարի դիմանկարը, որը երկար ժամանակ համարվում էր Ռեմբրանտի աշակերտներից մեկի գործը, իրականում հոլանդացի վարպետի վրձնին է պատկանում:
Ինչպես հայտնում է CNN-ը, Ալենթաունի արվեստի թանգարանում հերթական վերականգնողական աշխատանքները կատարելուց հետո հայտարարել են, որ պատկերի վերամշակման և պահպանության առաջադեմ մեթոդները «հստակ ապացույց» են հայտնաբերել՝ փաստելով, որ կտավն իրականում գլուխգործոց է:
«Երիտասարդ կնոջ դիմանկարը», որը ստեղծվել է 1632 թվականին պատկերում է մեծահարուստ կնոջ դիմապատկերը, ինչը հաճախ է հանդիպում Ռեմբրանտի գործերում: Երբ թանգարանն այն ձեռք էր բերել 1961 թվականին, փայտի վրա յուղաներկով ստացված պակտերը բնօրինակ էր համարվում:
Սակայն 1970-ականներին մասնագետները կարծիք հայտնեցին, որ այն իրականում հեղինակել է վարպետի աշակերտներից կամ օգնականներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում