Նոր հրատարակություն
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Սվազյանի «Հայ-աղվանական եկեղեցական հարբերությունները 2-8-րդ դարերում» ուսումնասիրությունը։
Աշխատության հեղինակը պարզաբանում է քրիստոնեության Աղվանք ներթափանցման, ընդունման, ինչպես նաև Մեծ Հայքի ու Աղվանքի միջև եղած փոխհարաբերությունները: Ներկայացված են նաև հայ և աղվան եկեղեցիների միջև եղած հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ: Հեղինակը քննում է նաև առանձին տեսակետներ, հերքում կամ ճշգրտում մի շարք դրույթներ:
Հայկական, ասորական ու վրացական աղբյուրների և պատմագիտական գրականության հիման վրա գրված այս մենագրությունն աղվանից եկեղեցու և հայ-աղվանական եկեղեցական հարաբերությունների վերաբերյալ առաջին ամբողջական աշխատությունն է:
Սույն պատմագիտական ուսումնասիրությունը նախատեսված է ինչպես պատմաբանների, այնպես էլ տվյալ հարցերով հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակների համար:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում