Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում

Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ինչպես ներկայացնում է CNN-ը, փոփ երաժիշտների հիթային կատարումը թողարկվել է 1985թ., իսկ տեսահոսթինգում հրապարակվել է 2010թթ.: Այնուհետև՝ 2020թ. փետրվարին տեսանյութի դիտումների քանակն արդեն գերազանցել է մեկ միլիարդը:

Խումբն այդ նորությունը հայտնել է իր թվիթերյան էջում: 1986թ. տեսանյութը MTV Music Awards-ի վեց մրցանակ է ստացել:

80-ականներին թողարկված մյուս տեսահոլովակը, որը մեկ միլիարդի շեմն անցել է, Guns N’ Roses’ խմբի Sweet Child O’ Mine երգն է, որը տեսահոսթինգում հրապարակվել է 2009թ.:

Հետևեք մեզ նաև Telegram-ում