Չնայած ինֆորմացիոն արտահոսքին` SOCAR-ը գաղտնի է պահում իր որոշումը

Ադրբեջանական Շահ-դենիզ կոնսորցիումը որոշում է կայացրել Եվրոպա գազ հասցնել Տրանսադրիատիկ գազամուղի միջոցով: Այդ մասին,ինչպե տեղեկացնում է «Contact.az» լրատվական կայքը, կոնսորցիումը հայտնել է Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարասին, ով այդ ծրագրի իրականացման ջատագովներից է:

Սակայն այս մասին տեղեկությունները մամուլում հայտնվեցին հունիսի 26-ին ադրբեջանական «Apa.az»-ի կայքի միջցով, որտեղ նշվում էր, որ «Շահ-դենիզ» կոնսորցիումը Nabucco Gas Pipeline International GmbH-ի բաժնետեր OMV ընկերությանը տեղեկացրել է, որ գազը Եվրոպա հասցնելու երթուղին որոշված է. ընտրությունը, սակայն, կանգ է առել ոչ նախագծի վրա:

Իր հերթին Ավստրիական OMV-ի հաղորդագրության մեջ նշում է. «OMV-ն ընդունում է «Շահդենիզի» որոշումը, սակայն շարունակում է համարել, որ Nabucco-ի առաջարկած պայմանները համապատասխանում էին բոլոր չափորոշիչներին ու մրցունակ էին: Մենք վստահ ենք, որ նախագծում ներդրված բոլոր ջանքերը զուր չեն անցնի, մենք մեր կատարած աշխատանքի համար «արժանի գնահատական» կստանանք»:

Հիշեցնենք, որ ТАР-ը և Nabucco West -ը մրցակից նախագծեր էին:

ТАР նախագիծը, որին Հունաստանը վաղուց էր աջակցում, եղել է Աթենք ժամանած SOCAR-ի բարձրաստիճան ներկայացուցիչ ների պատվիրակաության և Հունաստանի վարչապետի քննարկման գլխավոր թեման: Համաձայն այդ նախագծի ադրբեջանական գազը Հունաստանի և Իտալիայի միջոցով առաջին փուլում Եվրոպա կհասցնի 10 մլրդ խորանարդ գազ:

«ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ, հունական « АМНА » գործակալությունը հաստատել է հանդիման փաստը’ նշելով , որ ներկա է եղել նաև Հունաստանում Ադրբեջանի դեսպանը:

Չնայած մամուլում տարածված լուրերին, որ Ադրբեջանը նախապատվությունը տվել է «ТАР» -ին, այնուամենայնիվ, Հունաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Ադրբեջանը իր վերջնական որոշումը կհայտարարի հուլիսի 8-ին:

Իր հերթին SOCAR ընկերության բարձրաստիճան ներկայացուցչը « Turan» գործակալության հետ զրույցում ևս հայտարարել է, որ Շահ-դենիս կոնսորցիումը իր որոշումը կհայտնի մի քանի օրից:

Միևնույն ժամանակ քննադատվել է ավստրիական OMV ընկերությունը ժամանակից շուտ հայտարարություններ տարածելու մեջ: SOCAR-ը տեղեկացրել է, որ OMV -ի տարածած հաղորդագրությունը ոչ մի իրավական հիմք չունի:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում