Մարզիկի ձգտած միակ բարձունքն օլիմպիական ոսկին է. ամեն ինչ արվում է դրա համար. Գոռ Մինասյան
21/02/2020 14:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Որ երկիրը գնահատում է քո արդյունքը, մենք բոլորս զգացված ենք այս վերաբերմունքից, լրագրողներին ասաց օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը:
«Զգում ես, որ քո արածը զուր չի անցել, քո երկիրը գնահատում է քո արդյունքը, մենք բոլորս զգացված ենք այս վերաբերմունքից: Սա պարտավորեցնում է, որ մենք օլիմպիական տարում ձգտնենք ավելի մեծ բարձունքների», – ասաց Մինասյանը:
Դիտարկմանը, թե մարզաձևում ի՞նչ տիտղոսի է ձգտումմ Մինասյանն ասաց.
«Յուրաքանչյուր մարզիկի ձգտած միակ բարձունքը օլիմպիական ոսկին է: Հիմա ամեն ինչ արվում է դա համար, որպեսզի Տոկիոյում մենք այդ ոսկին ունենանք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում