Ստեփանակերտի միջադեպը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում
![Ստեփանակերտի միջադեպը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում](https://times.am/v3/wp-content/uploads/2020/02/c3cd27cc842ab86719a6921724fd30c1.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ. մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել Ստեփանակերտում և պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականը։
Այն ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթն, կարծում եմ, կասկած չկա, քանի որ ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար, իսկ ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հրաժարականը պահանջելու ոչ քաղաքական, ոչ իրավական, է առավել ևս, բարոյական պատճառ չկա։
Արցախի իրավապահ մարմիններին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում, ստուգել և պարզել սադրանքի մասնակիցների և նրանց հետևում կանգնած սուբյեկտների կապերը, շփումները՝ հատկապես հակահետախուզական իրավասության շրջանակներում։
Լուրջ հիմքեր կան ենթադրելու,, որ այս սադրանքն ուղղակի կապ ունի մարտի 31-ին Արցախի նախագահական ընտրությունների և ապրիլի 5-ին՝ Հայաստանում նշանակված հանրաքվեի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում