Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
27/06/2013 12:04
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Anadolu գործակալությունը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պահանջով:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերի քննարկման առանցքային թեման եղել է Սիրիայի իրադրությունը: Լավրովն ու Դավութօղլուն գնահատել են Սիրիայի ներկայիս վիճակը և համաձայնության են եկել առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսված ASEAN-ի անդամ երկրների հանդիպման ժամանակ հանդիպել և քննարկել հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում