Թուրքիայում տուժած անհատները փոխհատուցում կստանան
Նմանատիպ
Թուրքական կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցում հատկացնել Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների այն մասնակիցներին, ովքեր տուժել են ոստիկանների գործունեությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը:
Փոխհատուցում ստանալու են այն ընտանիքները, որոնք մասնակցելով բողոքի ակցիաներին’ չեն հարձակվել ոստիկանության վրա: Հստակեցվել են մոտ 100 ընտանիքներ, որոնց տրամադրվելու է փոխհատուցումը, սակայն փոխհատուցման չափը դեռևս հստակեցված չէ:
Թուրքական կառավարության որոշմամբ’ փոխհատուցում կստանան նաև բողոքի ակցիաների ժամանակ տուժած խանութների և ռեստորանների տնօրենները:
Թուրքիայում շուրջ 3 շաբաթ տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնք սկսվեցին այն բանից հետո, ինչ մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրեց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որի մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկան? ?ւթյան եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում